Բաժիններ՝

Ղրղըզստանում հայտնել են պատճառները, որոնց պատճառով ԵՏՄ-ն չի կարող ընդլայնվել

Եվրասիական տնտեսական միությունը չի կարող լիարժեքորեն գործել ու ընդլայնվել, քանի դեռ պահպանվում են ներքին խոչընդոտները, այսօր հայտարարել է Ղրղըզստանի վարչապետի պաշտոնակատար Սորոնբայ Ժենբեկովը ԵՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստում, հայտնում է RIA Novosti-ն։

«Եվրասիական տնտեսական միությունը չի կարող լիարժեքորեն գործել և ընդլայնվել, քանի դեռ պահպանվում են ներքին խոչընդոտները։ Մինչ այն պահը, երբ ԵՏՄ-ն կներկայացնի երրորդ երկրների հետ առևտրի արտոնյալ ռեժիմը, անհրաժեշտ է վերացնել Միության ներսի բոլոր արգելքները՝ ապահովելու ԵՏՄ-ի երկրների ապրանքների լիարժեք ազատ տեղափոխությունը»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Սորոնբայ Ժենբեկովը նշել է, որ «ցանկացած որոշման դեպքում շատ կարևոր է, պաշտպանելով սեփական ազգային շահերը, աջակցել միմյանց, ամրապնդել եվրասիական ինտեգրացումը ինչպես ներսում, այնպես էլ գլոբալիզացիայի պայմաններում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31