Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորել է վերանայել ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը:

«Այսօր ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթների կատարելագործման աշխատանք է սկսվել: Ամենակարեւորը դրան ձեւականորեն չվերաբերվելն է, այլ այդ հնարավորությունն ինտեգրացման ամենաբարդ հարցերի լուծման համար օգտագործելը»,- ասել է  Լուկաշենկոն՝ հոկտեմբերի 28-ին Մինսկում ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը: Նրա խոսքով՝ գործողությունների անհամաձայնեցվածությունն արդեն «ներքին ինտեգրացիոն գործընթացների հավասարակշռախախտման» է հանգեցրել:

Լուկաշենկոն ընդգծել Է, որ հարկավոր Է «ակտուալացնել այդ պայմանագիրը»: «Հարկավոր է այն կատարելագործել, պետք Է վերանայում իրականացնել բոլոր ուղղություններով… դեն նետել ավելորդությունները, թողնել միայն այն, ինչ մեզ հարկավոր է»,- հավելել է Բելառուսի ղեկավարը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կարգավորել ԵԱՏՄ-ի գործունեության հարցերը այն պայմաններւմ, երբ պետություններից մեկը շուկայի պաշտպանության միակողմանի միջոցներ է ձեռնարկում երրորդ երկրների նկատմամբ, եւ մշակել փոխգործակցության հստակ մեխանիզմներ:

Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը պարբերաբար առաջադրում Է համաձայնեցված արդյունաբերական քաղաքականություն վարելու հարցը: «ԵԱՏՄ-ն տնտեսական ուժի կենտրոն դարձնելու միակ ճանապարհը կոոպերացման հիման վրա հզոր ու ժամանակակից արտադրական բազայի զարգացումն է»,- հայտարարել է Բելառուսի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս