Բաժիններ՝

«TANAP-ը Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների կարևորագույն օղակ է». թուրք նախարար

Տրանսանատոլիական խողովակատարը (TANAP) Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների կարևորագույն օղակ է, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը։ Այս մասին հայտնում է թուրքական Gazetekars թերթը։

Թուրք նախարարի խոսքով՝ Թուրքիայի համար TANAP-ը հատկապես կարևոր է։
«TANAP-ի շահագործումից և «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի շահագործման հանձնվելուց հետո կամրապնդվի Եվրոպայի տնտեսական գործակցությունը Թուրքիայի հետ։ Այդ բոլոր նախագծերը Թուրքիան ուժեղացնում են»,- հավելել է նա։

TANAP-ը նախատեսում է գազի տեղափոխություն ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից՝ վրաց-թուրքական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմանները:

TANAP-ով նախատեսվում է մոտ 6 մլրդ խմ գազ մատակարարել Թուրքիային, մնացած մասը՝ Եվրոպային: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 10 միլիարդ դոլար:
Նախատեսվում է, որ գազը Թուրքիային կմատակարարվի արդեն 2018-ին, իսկ Տրանսադրիատիկ գազատարի (ТАР) կառուցումից հետո գազատարը Եվրոպային կմատակարարվի 2020 թվականի սկզբին:

TANAP-ի բաժնետերերի կազմը հետևյալ տեսքն ունի՝ ադրբեջանական պետական SOCAR ընկերությանը պատկանում է բաժնետոմսերի 58 տոկոսը, թուրքական Botas-ին՝ 30 տոկոսը, BP-ին՝ 12 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս