Բաժիններ՝

Բելառուսի նախագահը կոչ է արել ԱՊՀ երկրներին անդամակցել ԵՏՄ-ին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ԱՊՀ անդամ պետություններին ավելի խորը ինտեգրվել, մասնավորապես, միանալ ԵՏՄ-ին։

«Ավելի խորը ինտեգրացում, տնտեսական ինտեգրում Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Ո՞վ է պատրաստ ԱՊՀ-ում։ Պայմանագիրը (ԵՏՄ-ի մասին) բաց է, մենք հրավիրել ենք բոլորին, ով դրան պատրաստ է։ Ոչ ոքի չենք ստիպում, սակայն, եթե պատրաստ եք, խնդրեմ»,- ասել է այսօր Լուկաշենկոն Մինսկում՝ ԱՊՀ-ի և ԵՏՄ-ի կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

Նա հավելել է, որ ավելի խորը ինտեգրացում է Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությունը։ Լուկաշենկոն հիշեցրել է, որ ապագա ԵՏՄ-ի ստեղծման համար այդ ինտեգրացիոն նախագիծն օրինակ է դարձել, թե «ինչպես ինտեգրվել, ինչ ճանապարհով գնալ»։

«Եթե ինչ-որ մեկը պատրաստ է դրան, պատրաստ է անցել տնտեսական միությունից (ԵՏՄ-ից) ռազմաքաղաքական միությանը, Բելառուսի և Ռուսաստանի միության շրջանակում, նույնպես պայմանագիրը բաց է»,- բացատրել է Լուկաշենկոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս