Բաժիններ՝

Ջիհադականները պատանդ են վերցրել Մոսուլի տասնյակ հազարավոր բնակիչների. ՄԱԿ

ՄԱԿ-ը հայտարարել է, որ հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ ԴԱԻՇ-ի ջիհադիստները պատանդ են վերցրել Մոսուլի տասնյակ հազարավոր բնակիչների։

Ամենայն հավանականությամբ, զինյալները մտադիր են խաղաղ բնակիչներին օգտագործել որպես կենդանի վահան Մոսուլի գրոհի ժամանակ, հայտնում է BBC-ն։

Հաղորդվում է նաև խաղաղ բնակիչների նկատմամբ զանգվածային հաշվեհարդարի դեպքերի մասին։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալով՝ ԴԱԻՇ-ի զինյալները սպանել են 232 խաղաղ բնակչի, ներառյալ՝ Իրաքի անվտանգության ծառայությունների նախկին 190 աշխատակցի, որոնք հրաժարվել էին միանալ ԴԱԻՇ-ի շարքերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31