
ՄԱԿ-ը ցանկանում է բանակցություններ սկսել միջուկային զենքն արգելելու վերաբերյալ

ՄԱԿ-ը մտադիր է բանակցություններ նախաձեռնել միջուկային զենքի լիակատար արգելքի վերաբերյալ։ Կազմակերպության հատուկ կոմիտեն Նյու Յորքում կայացած նիստում բանաձև է ընդունել, որը կոչ է անում նմանատիպ համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսել։
Առաջին խորհրդատվությունները նախանշված են 2017թ. մարտին և հունիսին։
Փաստաթղթում նշվում է, որ միջուկային զենքի ցանկացած կիրառություն կարող է ունենալ աղետալի մարդասիրական հետևանքներ»։ Հատուկ կոմիտեն պլանավորում է փաստաթղթերն ուղարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։
Հաջորդ շաբաթ կարող է տեղի ունենալ նախաձեռնության քվեարկությունը։ Միևնույն ժամանակ, փաստաթուղթը խորհրդատվական բնույթի է, այլ ոչ թե պարտադիր։ Այն ներկայացրել են Ավստրիայի, Մեքսիկայի, Իռլանդիայի, Նիգերիայի, ՀԱՀ-ի ու Բրազիլիայի ներկայացուցիչները։
ՄԱԿ-ի պլանները հարուցում են միջուկային զենք ունեցող երկրների կայուն դիմադրությունը։