Բաժիններ՝

«Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են». Մարգվելաշվիլի

Այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիի հետ, հայտնում է ադրբեջանական Report կայքը։

Նշվում է, որ Վրաստանի նախագահը շեշտել է երկու երկրների միջև առկա կապերը։ «Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են։ Հավատում եմ, որ նման այցերը կծառայեն ռազմավարական գործընկերության առավել ամրապնդմանն ու բոլոր ոլորտներում կապերի զարգացմանը»։

Վրաստանի նախագահը նշել է, որ իր երկիրը կարևոր նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը։

Հանդիպմանը կողմերը կարծիքներ են փոխանակել քաղաքական, տնտեսական, պաշտպանական ոլորտների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս