Բաժիններ՝

«Մի նեղացեք, սակայն մենք շարունակելու ենք ցանկացած տեսակի օգնություն տրամադրել Կատարին». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը շարունակելու է ցանկացած տեսակի աջակցությունը Կատարին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Որոշներն անհնագստանում են այն փաստով, որ մենք Կատարի մեր եղբայրների կողքին ենք: Մի նեղացեք, սակայն մենք շարունակելու ենք ցանկացած տեսակի օգնություն տրամադրել Կատարին»,- ասել է Էրդողանը:

Նա նշել է, թե մինչ օրս չի տեսել, որ Կատարն ահաբեկիչներին օգնություն ցուցաբերի: Թուրքիայի նախագահը կոչ է արել դադարեցնել այդ երկրի շրջափակումը:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին: Որոշումը վավերացրել էր նախագահ Էրդողանը:

Թուրքական զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի համաձայն երկու երկրի միջև համագործակցության համաձայնագրի, որը ստորագրվել է 2015 թվականին: Ուշագրավ է,որ Թուրքիայի մեջլիսը նման որոշում է ընդունել, երբ յոթ երկիր (Սաուդյան Արաբիա,Միացյալ Արաբական Էմիրություններ, Եգիպտոս, Բահրեին, Լիբիա, Եմեն, Մալդիվներ)հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս