Բաժիններ՝

Սիրիացի փախստականների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար թուրք զինվորականներ են ձերբակալվել

Սիրիացի փախստականների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի պատճառով Թուրթիայում ձերբակալվել են մի խումբ զինվորականներ: Այս մասին հայտնում է «Հուրիյեթ» պարբերականը:

Սիրիացի փախստականները փորձել են հատել թուրք-սիրիական սահմանը և անցնել Թուրքիա:

Սահմանապահ զինվորականները, փախստականների հետ վարվելու հատուկ իրավական ընթացակարգերին հետևելու փոխարեն սկսել են ծեծել նրանց:

Պարբերականի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 28-ին:

«Հուլիսի 28-ին 4 սիրիացի փախստականներ փորձել են հատել թուրք-սիրիական սահմանը և նկատվել են 2 թուրք սահմանապահների կողմից: Սահմանապահները նրանց տեղափոխել են իրենց հենակետ և սկսել դաժան ծեծի ենթարկել: Մեկ այլ սահմանապահ բջջային հեռախոսով նկարել է այս ամենը և տեղադրել համացանցում»,- նշում է Հուրիյեթը:

Համացանցում տեսանյութի հայտնվելուց հետո սկսվել է զինորականների ձերբակալությունները:

Թուրքական իրավապահ մարմինները դեռևս չեն հայտնում, թե այս դեպքի հետ կապված քանի զինվորական է ձերբակալվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31