Բաժիններ՝

Թուրքիայում տղամարդը հարձակվել է երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալի արձանի վրա

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի բնակիչը հարձակվել է Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանի վրա:

Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը;

«Իսլամում կռապաշտություն գոյություն չունի, արդյոք նա, ով պաշտպանում է արձանը, կարո՞ղ է համարվել մարգարեի ժառանգը»,- բարձրաձայն հարցրել է տղամարդը և մանգաղով սկսել հարվածել արձանին:

Մեհմեթ Մալբորան ոստիկանության կողմից բերման է ենթարկվել և մեղադրվում է Աթաթյուրքի դեմ կատարած հանցագործություն կատարելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս