Air Berlin ավիաընկերությունը սնանկացման ընթացակարգ է սկսել
Գերմանիայի մեծությամբ երկրորդ ավիաընկերությունը՝ Air Berlin-ը, հայտարարել է, որ սնանկացման ընթացակարգ է սկսել: Այս մասին ասված է կոնցեռնի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, ընկերությունը կշարունակի կանոնավոր չվերթեր կատարել, իսկ Գերմանիայի կառավարությունը 150 մլն եվրո վարկ կտրամադրի վերակազմման ժամանակաշրջանը հաղթահարելու համար:
Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Air Berlin-ի հիմնական բաժնետերը՝ Etihad ավիաընկերությունը (29,21 տոկոս բաժնետոմսերի փաթեթի սեփականատերն է), հրաժարվեց լրացուցիչ միջոցներ հատկացնել հաջակցություն վնասաբեր գերմանական փոխադրողի: Կոնցեռնում հավելել են, որ սնանկացման ընթացակարգը կիրականացնի գործող վարչակազմը:
Air Berlin-ը չվերթեր է իրականացնում Բեռլինից (Թեգելի օդանավակայան) եւ Դյուսելդորֆից: Նրա օդանավերի հավաքակազմը բաղկացած է 120 ինքնաթիռից: 2016 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Air Berlin-ի պարտքը կազմում էր շուրջ 1 մլրդ եվրո: Մոտավորապես 40 ինքնաթիռ վարձով էր տրվել մրցակցին՝ Lufthansa-ին: Ընկերության տվյալների համաձայն, անցյալ տարի այն փոխադրել է 28,9 մլն ուղեւորների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: