Չինաստանում սկսեց աշխատել աշխարհում խոշորագույն լողացող արևային էլեկտրակայանը

Չինաստանի Անհոյի նահանգի Խուայնան քաղաքի շրջանում շահագործման է հանձնվել աշխարհում խոշորագույն լողացող արեւային էլեկտրակայանը. այն գտնվում է ջրավազանում, որը գոյացել Է նախկին ածխահանքում:

China Daily-ի թերթը գրում է, որ կայանը բաղկացած է ավելի քան 1200 արեւային պանելներից, որոնք 86 հեկտար ջրային մակերես են զբաղեցնում: Այն կարող է տարեկան արտադրել 40 ՄՎտ էլեկտրականություն եւ էներգիայով ապահովել 15 հազար շենք:

Նախագիծը ղեկավարում է Sungrow Power Supply Co Ltd ընկերությունը: Կայանի շահագործման ժամկետը կազմում է 25 տարի, այն մշակվել է այնպիսի տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք կարող են դիմանալ ագրեսիվ արտաքին միջավայրին, այդ թվում՝ շոգին, աղին եւ խոնավությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս