Բաժիններ՝

Թրամփի ժողովրդականության վարկանիշը նոր ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը նոր ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել. պետության ղեկավարի գործունեությանը հավանություն է տալսի ամերիկացիների միայն 34 տոկոսը: Այդ մասին վկայում են Gallup International սոցիոլոգիական ծառայության կազմակերպած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են օգոստոսի 14-ին:

Ներկայացված տվյալների համաձայն՝ օգոստոսի 13-ի դրությամբ հարցվածների 34 տոկոսը հանդես է եկել Թրամփի աջակցությամբ, իսկ 61 տոկոսը անբավարար գնահատական է տալիս նրա աշխատանքին: Հարցմանը մասնակցել է 1,5 հազար մարդ, վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը:

Ինչ վերաբերում է դինամիկային, ապա օգոստոսի 10-11-ին Թրամփի աջակցման մակարդակը պահպանվում էր 37 տոկոսh մակարդակի վրա: Ընդհանուր առմամբ այդ ցուցանիշն օգոստոսին 38 տոկոսից ավելի չի բարձրացել:

Նախորդ հակառեկորդը սահմանվել էր մարտի 28-ին, երբ Թրամփին աջակցում էր հարցվածների 35 տոկոսը, իսկ նրան դեմ էր արտահայտվում 59 տոկոսը: Թրամփի ժողովրդականության բարձրակետը, չհաշված Սպիտակ տանը գտնվելու նրա առաջին շաբաթը, բաժին է ընկնում մարտի 11-ին, երբ երկրի քաղաքացիների 45 տոկոսը հավանություն էր տալիս նրա գործունեությանը:

Հակառակ կարծիքն ուներ 49 տոկոսը: Թրամփի նախորդների՝ դեմոկրատ նախագահներ Բարաք Օբամայի եւ Բիլ Քլինթոնի վարանիշները երբեք ցած չեն իջել 38 տոկոսից եւ 37 տոկոսից համապատասխանաբար: Նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի աջակցման մակարդակը մի անգամ ընկել է մինչեւ 25 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AFP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս