Բաժիններ՝

Թուրքիայում փրկել են նավակով Ռուսաստան գնացող Ռումինիայի քաղաքացուն

Թուրք նավաստիները Բոսֆորում փրկել են Ռումինիայի քաղաքացուն, ով ցանկացել է նավակով գնալ Ռուսաստան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռումինիայի 51-ամյա քաղաքացի Շիրազի Մարիանը ուժեղ ալեկոծության պայմաններում կորցրել է նավակի կառավարումը, և փրկարարական ծառայությունը հասցրել է փրկել նրան:

Յասիի համալսարանի գիտնական Շիրազի Մարիանը, գնալով ծովային ճանապարհորդության, ցանկացել է մարմնի վրա ամրացված հատուկ չափիչների միջոցով պարզել էքստրեմալ պայմանների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:

Մարիանը ճանապարհորդությունը սկսել է մոտ մեկ շաբաթ առաջ: Թուրքիայից հետո նրա հաջորդ կանգառը լինելու է Վրաստանը: Սպասվում է, որ նա ընդհանուր առմամբ կհաղթահարի 4 հազար կմ ճանապարհ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս