Բաժիններ՝

Չինաստանում էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների թիվը գերազանցել է մեկ միլիոնը

Չինաստանում էլեկտրամոբիլների եւ հիբրիդային ավտոմոբիլների քանակը գերազանցել է մեկ միլիոնը: Այս մասին իր կայքում հայտնել է ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարությունը: Նախարարության ճանապարհային երթեւեկության վարչության տվյալներով, որն զբաղվում է փոխադրամիջոցների գրանցմամբ, դրանց ընդհանուր քանակը կազմել է 1 միլիոն 18 հազար։

Դրանցից 825 հազարն էլեկտրամոբիլներ են, մնացած193 հազարը՝ հիբրիդային ավտոմեքենաներ, նշված է հաղորդագրության մեջ: Էլեկտրակարերի վաճառքները խթանելու համար նախարարությունը 2016 թվականին հաստատել է հինգ փորձնական քաղաքներ, որտեղ «էկոլոգիապես բարեկամական» տրանսպորտի տերերին արտահերթ կարգով տալիս են «կանաչ» ավտոմոբիլային համարանիշեր՝ հատուկ տարբերանշաններով: Ենթադրվում է, որ 2018 թվականի առաջին կեսին այդպիսի համարներ կլինեն արդեն Չինաստանի բոլոր քաղաքներում:

Սպասվում է, որ 2020 թվականին Չինաստանում էլեկտրամոբիլների եւ հիբրիդային ավտոմեքենաների ընդհանուր արտադրությունը կգերազանցի հինգ միլիոն միավորը: Մեծ ժողովրդականություն են վայելում շուրջ 6 հազար յուան (շուրջ հազար դոլար) արժողությամբ փոքր էլեկտրամոբիլները:

Ավելի վաղ ՉԺՀ-ի արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարարությունը հայտնել է, որ Չինաստանը 2016 թվականի արդյունքներով աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել էլեկտրամոբիլների եւ հիբրիդային ավտոմեքենաների վաճառքների ցուցանիշով: Անցյալ տարի երկրում իրացվել է 507 հազար նման փոխադրամիջոց, մինչդեռ 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել է 370 հազար միավոր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս