Ադրբեջանի բյուջեում 354,9 մլն մանաթի ճեղքվածք է առաջացել

2017-ի հունվար-հուլիսին Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 9 մլրդ 410,7 մլն մանաթ, ծախսերը` 9 մլրդ 765,6 մլն մանաթ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդմամբ` այդ երկրի բյուջեում առաջացած ճեղքվածքը ընթացիկ տարվա հունվար-հուլիսին կազմել է 354,9 մլն մանաթ:

Ադրբեջանը նավթի համաշխարհային գների և պահանջարկի նվազման հետևանքով հայտնվել է տնտեսապես անկայուն վիճակում:

Ադրբեջանում, որի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, մոտ տարիներին զգալի տնտեսական կայունացում չի սպասվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031