Բաժիններ՝

Բիլ Գեյթսը կատարել է վերջին 17 տարում 4,6 մլրդ դոլարի խոշորագույն նվիրատվությունը

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, որն աշխարհի ամանհարուստ մարդն է, կատարել է 2000 թվականից ի վեր բարեգործական նպատակներով իր ամենախոշոր նվիրատվությունը: Օգոստոսի 15-ին այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով այն տվյալները, որոնք հրապարակել է ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովը։

61-ամյա միլիարդատերն իր ընկերության՝ 4,6 միլիարդ դոլար գումարի բաժնետոմսերի նվիրատվությունն արել է տակավին հունիսի 6-ին: Թե որ ընկերությունն է դարձել փողն ստացողը, չի հաղորդվում: Bloomberg-ը նշում է, որ բարեգործն առավել առատաձեռն հովանավորում է Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամին (Bill & Melinda Gates Foundation), որը պատկանում է հենց իրեն՝ Microsoft ընկերության հիմնադրին եւ նրա կնոջը:

Բարեգործական գործունեության բնագավառում Գեյթսի խոշորագույն ներդրումը եղել է 1999 թվականին 16 միլիարդ դոլարի աննախադեպ գումարը, իսկ մեկ տարի անց՝ 5,1 միլիարդ դոլարը: Բիլ Գեյթսն առաջատարն է աշխարհի առավել առատաձեռն բարեգործների ցուցակում: Հայտնի է, որ 1994 թվականից ի վեր նա բարեգործական նպատակների համար կատարել է շուրջ 35 միլիարդ դոլարի նվիրատվություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս