Բաժիններ՝

Reuters-ին հայտնի է դարձել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարության մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր, ավելի ագրեսիվ ռազմավարության կիրառման հնարավորությունը: Այս մասին հաղորդել է Reuters-ը։

Նշվում է, որ նախագահի համար այն պատրաստել են պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ մի շարք ազդեցիկ պետական պաշտոնյաներ: Ռազմավարությունը ենթադրում է ավելի ագրեսիվ միջոցներ Թեհրանի նկատմամբ, մասնավորապես, քաղաքացիական պատերազմների բովում գտնվող Իրաքում եւ Սիրիայում, որտեղ գործում են մի քանի զինված ջոկատներ, որոնք կազմված են շիաներից եւ օգտվում են Իրանի աջակցությունից:

«Այս պլանը կարելի է համարել ընդգրկուն ռազմավարություն Իրանի կողմից իրականացվող կործանարար գործունեության՝ նրա ֆինանսական քաղաքականության, ահաբեկչության աջակցման, տարածաշրջանում, հատկապես Սիրիայում, Իրաքում եւ Եմենում, իրադրության ապակայունացման դեմ»,- Reuters-ին հայտնել է Թրամփի վարչակազմից մի աղբյուր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս