![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ սենատորն անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողի ազատ արձակմանը
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904942.jpg)
ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դուրբինը, խոսելով Ադրբեջանում գործող վերջին անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևեի ազատ արձակման վերաբերյալ, հույս է հայտնել, որ նրա վրայից ամբողջությամբ կհանվեն մեղադրանքները: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Ես ողջունում եմ Ադրբեջանում գործող վերջին անկախ լրատվական գործակալությունը հանդիսացող «Թուրան»-ի տնօրեն Մեհման Ալիևի ազատ արձակման հանգամանքը»,- իր թվիթերյան միկրոբլոկում գրել է սենատորը:
Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի գործով սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նրա նկատմամբ կալանավորումը որպես պատիժ վերացվել է՝ փոխարինվելով ազատ արձակմամբ:
«Թուրան»-ի տնօրենը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրեն ազատելու հարցով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով փոխել իր նկատմամբ կիրառված պատժի միջոցը:
Մեհման Ալիևը կալանավորվել էր օգոստոսի 28-ին՝ հարկային խնդիրներ ունենալու պատրվակով:
«Թուրան»-ից հայտնել էին, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են խոչընդոտելու «Թուրանի» գործունեությունը:
Մեհման Ալիևին սպառնում էր 7 տարվա ազատազրկում: