Մահացել է «Պինոկիո»-ի մուլտիպլիկատոր Կսավիե Ատենսիոն
98 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի նկարիչ-մուլտիպլիկատոր եւ դիզայներ Կսավիե Ատենսիոն: Այդ մասին հայտնել է Variety-ն::
Ատենսիոն ծնվել է1919 թվականին Կոլորադոյի նահանգում: Նա Disney ընկերությունում աշխատել է 1938-ից մինչեւ 1984 թվականը: Մուլտիպլիկատորը մասնակցել է այնպիսի մուլտֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են «Պինոկիո»-ն եւ «Ֆանտազիա»-ն:
Ատենսիոն նաեւ հանդես է եկել որպես Դիսնեյլենդների մի քանի ատրակցիոնների սցենարի հեղինակ, որոնց թվում են՝ «Տեսիլային կալվածքը» եւ «Կարիբյան ծովի ծովահենները»: Վերջինիս համար նա նաեւ գրել է «Յո-հո» («Ծովահենի կյանքը ինձ համար է») երգի բառերը, որը հնչում է ատրակցիոնում ուղեւորության ժամանակ: Կոմպոզիցիան օգտագործվել է նաեւ «Կարիբյան ծովի ծովահենները» շարքի ֆիլմերում::
1996 թվականին Ատենսիոն ընկերության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ստացել է «Disney-ի լեգենդ» մրցանակը: Disney-ի ներկայացուցիչները նկարչի հիշատակը հարգել են Twitter-ում: