Բաժիններ՝

Ադրբեջանական «Թուրանի» ազատ արձակված տնօրենը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ

Ադրբեջանում գործող թերևս վերջին անկախ լրատվականը հանդիսացող «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը, ով կարճատև կալանքից հետո ազատ է արձակվել, իր ձերբակալությունը անօրինական ճանաչելու պահանջով դիմել է Բաքվի վճռաբեկ դատարան:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Հարցն այն է, որ Մեհման Ալիևը օգոստոսի 24-ին քննիչի որոշմամբ ձերբակալվել էր, որպես կասկածյալ:

Մեհման Ալիևի փաստաբանը քննիչի որոշումը բողոքարկել էր Յասամալի շրջանի դատարանում, սակայն դատարանը չէր բավարարել բողոքը:

Մեհման Ալիևը ազատ արձակվելուց հետո դիմել է Բաքվի վճռաբեկ դատարան և պահանջել որպեսզի իր ձերբակալությունը անօրինական ճանաչվի: Մեհման Ալիևի փաստաբան Նամազլըն հայտնել է, որ, եթե վճռաբեկ դատարանը չբավարարի իրենց պահանջը, իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Ադրբեջանական անկախ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի գործով սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նրա նկատմամբ կալանավորումը որպես պատիժ վերացվել է՝ փոխարինվելով ազատ արձակմամբ:

«Թուրան»-ի տնօրենը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրեն ազատելու հարցով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով փոխել իր նկատմամբ կիրառված պատժի միջոցը:

Մեհման Ալիևը կալանավորվել էր օգոստոսի 28-ին՝ հարկային խնդիրներ ունենալու պատրվակով:

«Թուրան»-ից հայտնել էին, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են խոչընդոտելու «Թուրանի» գործունեությունը:

Մեհման Ալիևին սպառնում էր 7 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս