Բաժիններ՝

Կիմ Չեն Ունը զորամաս է ժամանել Lada Priora ավտոմոբիլով

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերսկսել է Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) տեսչական ստուգումները եւ տեղերում դրանց աշխատանքի ղեկավարման ձեռնարկությունների այցելությունը: Ինչպես հաղորդել է Yonhap գործակալությունը, հունիսի 30-ին նա զորամասերից մեկը ստուգման է ժամանել ռուսական Lada Priora ավտոմոբիլով։

Դրան անմիջապես ուշադրություն են դարձրել Հարավային Կորեայի եւ այլ երկրների զանգվածային լրատվամիջոցները: Հրապարակված լուսանկարներում Կիմ Չեն Ունը նստած է այդ մոդելի ավտոմոբիլի հետին նստոցին: Ավտոմեքենան կարելի է ճանաչել անիվների գործարանային սկավառակներից, մուգ ճահճային գույնից, որը տիպական էր Ռուսաստանում այդ երբեմնի ամենաժողոդրդականություն վայելող ավտոմեքենաների համար:

2009-ից մինչեւ 2012 թվականը «Պրիորան» համարվում էր Ռուսաստանում ամնավաճառվող մարդատար ավտոմոբիլը: Անցյալ արվա ապրիլին «ԱվտոՎԱԶ»-ի թողարկած՝ այս մոդելի ավտոմոբիլների թիվը հասել Է 1 միլիոնի: Անցյալ տարվա մայիսին հայտնի է դարձել «Պրիորայի» թողարկումը դադարեցնելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031