Բաժիններ՝

B61-12 կառավարվող միջուկային ռումբը մի շարք փորձարկումներ է անցել ԱՄՆ-ում. Military.com

ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությանը կից Միջուկային անվտանգության ազգային վարչությունը եւ ռազմաօդային ուժերը կատարել են B61-12 կառավարվող ռումբի փորձարկումներ: Այս մասին հաղորդել է Military.com ինտերնետ-պորտալը:

Պորտալի տվյալներով՝ երկու փորձարկումներ անցկացվել են հունիսի 9-ին Թոնոպա զինափորձարանում (Նեւադայի նահանգ): Փորձարկումների ընթացքում առանց միջուկային լիցքի ռումբը նետվել է B-2 Spirit ռմբակոծիչից: «Այս փորձարկումներն այն համալիր թեստերի մի մասն են, որոնք կոչված են ցուցադրելու արկը տեղ հասցնելու՝ ինքնաթիռի ունակությունը եւ զենքի ոչ միջուկային գործառույթները»,- նշել է պորտալը:

«Այս թռիչքային փորձարկումները ցուցադրում են, որ B61-12-ի դիզայնը համապատասխանում է պահանջներին եւ ցույց է տալիս B61-12-ի առաջընթացն՝ ազգային անվտանգության պահանջներին համապատասխան»,- մեջբերում է ռեսուրսը վարչության ներկայացուցիչ գեներալ Մայքլ Լութոնի խոսքը:

B61-12-ի օգտագործումը կօգնի միավորելու եւ փոխարինելու B61 ռումբի գոյություն ունեցող տարբերակներն ԱՄՆ-ի միջուկային զինանոցում: Առաջին պատրաստի ռումբերը պլանավորվում է թողարկել 2020 թվականին, նշել է Military.com.-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս