
Թուրք գյուղացու ախոռում հնարավոր է 40 տոննա ոսկի հայտնաբերվի

Թուրքիայի Այդըն շրջանի տներից մեկում ենթադրվում է, որ 3մ երկարությամբ քարաբեկորի տակ 40 տոննա ոսկի կա: Այս հանգամանքն անհանգստացրել է Ունլուների ընտանիքին, և նրանք դիմել են ոստիկանություն:
Ունլուները մտավախություն ունեն, որ գանձագողերը կգան և փոս կփորեն: Մինչ այդ գանձագողերը առաջարկել են տունը գնել 500.000 թուրքական լիրայով: Սակայն հայր Ունլուի որդին` Շենդիլը, կասկածից ելնելով այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը:
Նրանց խոսքով` քարաբեկորը տասնյակ տարիներ է` ախոռում է և չեն կարծում, որ տակը ոսկի կա:
«Լուրեր են պտտվում, թե քարաբեկորի տակ թունել կա: Մեր հարազատները, համագյուղացիները զանգահարում են և ասում. «Հեռուստացույց կգնե՞ս, վարկային քարտի պարտքը կմարե՞ս»: Ցանկանում ենք պետության աջակցությունը: Ինչքան հնարավոր է, թող շուտ գան և քարաբեկորի տակ փորեն, ստուգեն, տեսնեն ոսկի կա, թե` ոչ»,- ասել է Շենդիլը: