
Հնդկաստանում 50 ավտոմեքենա է բախվել, կան բազմաթիվ զոհեր

Առնվազն ութ մարդ է զոհվել, շատերը՝ տուժել Հնդկաստանի ավտոճանապարհներից մեկում թանձր մառախուղի եւ վատ տեսանելիության պատճառով 50 ավտոմեքենայի բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Խարյանի նահանգի Ջաջար քաղաքի մերձակա Ռոհտակ-Ռեւարի ատվոճանապարհին: Բախված ավտոմեքենաների թվում կան դպրոցական ավտոբուսներ:
Տուժածներին, որոնցից տասն օրհասական վիճակում են, տեղափոխել են հիվանդանոցներ: Վթարի պատճառով երկու կիլոմետր երկարությամբ խցանում է գոյացել ճանապարհին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: