Բաժիններ՝

ԵՄ-ն համաձայնեցրեց բեռնատարների և ավտոբուսների համար ածխաթթվական գազի արտանետումների նորմաները

Եվրամիությունը մտադիր է ածխաթթվական գազի թույլատրելի նորմաներն զգալիորեն սահմանափակել ոչ միայն մարդատար ավտոմոբիլների, այլեւ բեռնատարների եւ ավտոբուսների համար։

Մինչեւ 2025 թվականը CO2-ի արտանետման չափը ծանր բեռնատարներում եւ ավտոբուսներում պետք է 2019 թվականի մակարդակի համեմատությամբ կրճատվի 15 տոկոսով, հայտնելէ Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Ավստրիայի իշխանությունների հայտարարությունը, որը ներկայում նախագահում է Եվրամիությունում: 

Մինչեւ 2030 թվականն ածխաթթվական գազի արտանետումները պետք է նվազեցվեն 30 տոկոսով, սակայն այս նպատակը տակավին վերջնականապես ամրագրված չէ անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակայության պատճառով: 

Եվրամիության երկրների կողմից համաձայնեցված նպատակներն ունեն նախնական բնույթ եւ պետք է հաստատվեն Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդարանի կողմից:

Այս շաբաթ ավելի վաղ Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանը եւ Եվրամիության անդամ պետությունները համաձայնության են եկել, որ մինչեւ 2030 թվականը Եվրամիության երկրներում նոր ավտոմոբիլներում ածխաթթվական գազի արտանետումներն անհրաժեշտ է 2021 թվականի մակարդակի համեմատությամբ կրճատել 37,5 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս