Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ոչ մի րոպե չկորցնել կլիմայական ճգնաժամի լուծման գործում

Կլիմայի հետ կապված խնդիրներն անհապաղ լուծում են պահանջում: Այդ մասին ասված է այն ուղերձում, որը ՄԱԿ-ի գխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հղել է անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներորդ միջազգային հանդիպման մասնակիցներին: Հունիսի 18-ին տեքստն ընթերցել Է գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը։

«Գլոբալ կլիմայական ճգնաժամը հարցականի տակ է դնում մեր բուն գոյությունը եւ հավասար չափով վերաբերում է ինչպես անվտանգության հարցերին, այնպես էլ զարգացման հարցերին: Այդ հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է ավելի վճռական քաղաքական կամք, չի կարելի կորցնել ոչ մի րոպե»,- ասված է գլխավոր քարտուղարի ուղերձում:

Գուտերիշի խոսքով՝ հենց այդ պատճառով է ինքը կլիմային նվիրված ՄԱԿ-ի գագաթնաժողով հրավիրել սեպտեմբերի 23-ին: «ՄԱԿ-ի երկրների ղեկավարներին խնդրում եմ կոնկրետ պլաններ հնչեցնել այնտեղ: Ոչ մի երկիր չի կարող միայնակ հաղթահարել այդ խնդիրները»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս