Բաժիններ՝

Moody՚s-ը Թուրքիայի վարկանիշը նվազեցրել է մինչև «B1», կանխատեսումը բացասական է

Moody՚s Investors Service միջազգային ռեյտինգային գործակալությունը Թուրքիայի Էմիտենտի երկարաժամկետ վարկանիշը նվազեցրել է մեկ աստիճանով՝ «BA3»-ից մինչեւ «B1», վարկանիշի վերաբերյալ կանխատեսումը բացասական է: Այդ մասին ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

«Վարկանիշի նվազեցումը արտացոլում է Moody՚s-ի կարծիքն այն մասին, որ վճարային հաշվեկշռի ճգնաժամի ռիսկը շարունակում է աճել, դրա հետ միասին նաեւ՝ պետական պարտաթղթերի գծով դեֆոլտի ռիսկը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Moody՚s-ը գտնում է, որ Թուրքիայի ինստիտուցիոնալ կայունության եւ քաղաքականության արդյունավետության բնագավառում կատարված բացասական փոփոխությունները ճնշում են գործադրում ներդրողների վստահության վրա, եւ այդ ամենն ավելի ու ավելի շատ է գերազանցում երկրի ավանդաբար ուժեղ կողմերը, ներառյալ նրա դիվերսիֆիկացված տնտեսությունը եւ պետական պարտքի ցածր մակարդակը:

Թուրքիայի տնտեսությունն անցյալ տարի աճել է ընդամենը 2,6 տոկոսով, ինչը նվազագույն ցուցանիշն է դարձել վերջին տասը տարվա ընթացքում, իսկ համախառն ներքին արդյունքը բնակչության մեկ շնչի հաշվով նույնիսկ ընկել է: Վեջին 15 տարվա ընթացքում ռեկորդային է դարձել անցյալ տարվա գնաճի մակարդակը, ավելացել է գործազրկությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս