Բաժիններ՝

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մահացել է սրտի նոպայից

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մահացել է սրտի նոպայի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով բժշկական շրջանակների աղբյուրներ: Նրանց խոսքով՝ Մուրսին տառապում էր բարորակ ուռուցքով, նրան կանոնավորապես բժշկական օգնություն էր ցույց տրվում:

Մուրսին մահացել է լրտեսության գործով դատական նիստի ժամանակ, գործ, որին պետության նախկին ղեկավարը մասնակից էր որպես գլխավոր մեղադրյալ: Նրան խոսք է տրվել, որից հետո հայտարարվել է ընդմիջում: Այդ պահին նախկին նախագահն ուշաթափվել է եւ մահացել՝ գիտակցության չգալով:

Տակավին 2014 թվականին Մուրսիի փաստաբանները դատարան էին ներկայացրել բժշկական փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ իրենց պաշտպանյալը տառապում է էպիլեպսիայով: Ժամանակին նա ուղեղի վիրահատություն է տարել, ինչը հետագայում պարբերաբար կրկնվող սուր նոպաներ է առաջացրել: Այդ ախտորոշմամբ, նշում էին իրավաբանները, նախկին նախագահը չէր կարող մեկուսացման մեջ գտնվել բանտի մենախցում եւ պնդում էին, որ նա տնային կալանքի փոխադրվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս