Բաժիններ՝

Ստամբուլում վրացիների և ռուսների բախում է տեղի ունեցել. կա 1 զոհ

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արյունալի միջադեպ է տեղի ունեցել վրացիների և ռուսների մասնակցությամբ։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Հյուրանոցներից մեկում գումարային հարցերի շուրջ վեճ է բռնկվել վրացի և ռուս խմբավորումների միջև։

Հյուրանոցի ներսում սկիզբ առած վեճը, որի ժամանակ Ռուսաստանի 51-ամյա մի քաղաքացի հրազենային վնասվածք է ստացել, շարունակություն է գտել նաև փողոցում։ Վրացիները հրազենով կրակ բացելուց հետո դուրս են եկել հյուրանոցից և փախչելու փորձ կատարել։ Սակայն ռուսները հետապնդել են նրանց փողոցում և Վրաստանի քաղաքացի 56-ամյա Պախա Թենգիզիի ուղղությամբ հրազենային կրակ են արձակել։

Գլխից վիրավորված Վրաստանի քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930