Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն, քանի որ այն կհակասի ՌԴ քաղաքացիների շահերին: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում:

«Ֆրանսիան հանդես է գալիս ոչ սանկցիաները հանելու օգտին…, սակայն պետք է խուսափել, որ Ռուսաստանը դուրս գա Եվրոպայի խորհրդից: Դա բացասական կազդեր այն նպատակի վրա, որին մենք ձգտում ենք, ինչպես նաև ՌԴ քաղաքացիների վրա, այն բոլոր մարդկանց, ովքեր տեսում են ԵԽ-ն որպես իրենց իրավունքների պաշտպան»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930