Իտալիայի պետական պարտքի չափը հասել է պատմական առավելագույնին

Իտալիայի պետական պարտքի չափն ընթացիկ տարվա ապրիլին սահմանել է հերթական ռեկորդը եւ հասել պատմական առավելագույն ցուցանիշին՝ 1,373 տրիլիոն եվրոյի: Այդ մասին հայտնել է երկրի կենտրոնական բանկը՝ Bankitalia-ն: Մարտ ամսվա համեմատությամբ Իտալիայի սուվերեն պարտքն աճել է 14,8 մլրդ եվրոյով:

Դա տեղի է ունեցել ամենից առաջ կենտրոնական պետական վարչակազմի ծախսերի մեծանալու հաշվին, որոնք ավելացել են 13,9 մլրդ եվրոյով: Սպառողների իրավունքների պաշտպանության Codacons իտալական առաջատար կազմակերպությունն այդ կապակցությամբ հայտնել է, որ ներկայում երկրի յուրաքանչյուր քաղաքացուն բաժին է ընկնում ավելի քան 39 հազար եվրո պետական պարտք այն դեպքում, երբ յուրաքանչյուր իտալական ընտանիքին՝ ավելի քան 93 հազար եվրո:

«Այդ ամենը տեղի է ունենում ՀՆԱ-ի նվազման ֆոնին, ընդ որում՝ տարբեր ճյուղերի գծով՝ առեւտրից մինչեւ արդյունաբերություն, տնտեսական ցուցանիշները բացասական միտում են արձանագրում»,-նշվում է Codacons-ի հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս