
Իսպանիան երկարացնում է «Patriot» ՀՕՊ համակարգերի ժամկետը Թուրքիայում

Իսպանիան մինչև 2019թ. վերջ երկարացնելու է հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգերի տեղակայման ժամկետը Թուրքիայի Ադանա նահանգում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Իսպանական դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` հաստատվել է այդ ՀՕՊ համակարգերի տեղակայման ժամկետի երկարաձգումը մինչև 2019-ի տարեվերջ:
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ թեմայի շուրջ ՆԱՏՕ-ն պաշտոնապես հանդես կգա հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Ադանայում Հոլանդիային պատկանող «Patriot» համակարգերը տեղակայվել էին 2013թ. հունվարի 26-ից: Դրանով ՆԱՏՕ-ն նպատակ ուներ պաշտպանել Թուրքիային բոլոր տեսակի օդային սպառնալիքներից:
Իսպանիան այս պարտավորությունները Հոլանդիայից ստանձնել է 2015թ. հունվարից և արդեն 4 տարի շարունակում է այդ առաքելությունը: