Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հոկտեմբերի 31-ին ներողություն է խնդրել ճապոնացի ժողովրդից արդարադատության նախարար Կացույուկի Կավայիի պաշտոնաթողության համար:
Պակիստանի Փենջաբի նահանգում ուժգին հրդեհ է բռնկել մարդատար գնացքում, կրակը ճարակել է էկոնոմ դասի երեք վագոն: Ինչպես Dawn թերթին հայտնել են Ռահիմ Յար Խան օկրուգի արտակարգ ծառայություններում, զոհվել է 24 մարդ:
Իրազեկիչը, որն ամերիկացիներին օգնել է գտնել ԻՊ-ի պարագլուխ Բաքր ալ Բաղդադիի հետքը, փոխհատուցում կստանա մինչեւ 25 մլն դոլարի չափով: Այդ մասին գրել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Դանիայի իշխանությունները թույլատրել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի անցկացումն իրենց տնտեսական գոտում:
Հունգարիան Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարության վրա վետո է դրել այդ երկրում հունգարական ազգային փոքրամասնության իրավունքների խախտման պատճառով:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել է, որ իր երկիրը կարող է ինքնուրույն գործողություն սկսել Սիրիայում, եթե քրդական զինված կազմավորումները 30 կիլոմետրով հետ չքաշվեն սիրիա-թուրքական սահմանից:
Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրի նախարարների կաբինետին խնդրել է շարունակել աշխատանքը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը՝ Սահմանադրության համաձայն: Այդ մասին ասված է նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Իսրայելի նշանավոր քաղաքական գործիչներից երկուսը կոչ են արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրինակին:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դեռեւս որոշում չի ընդունել նոյեմբերի 13-ին ԱՄՆ իր այցի վերաբերյալ:
Կատալոնիան երբեք դուրս չի գա Իսպանիայի կազմից: Այդ մասին երկրի կառավարության նախագահի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը հոկտեմբերի 30-ին հայտարարել է Antena 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել է, որ երկրի խորհրդարանը պատասխան է պատրաստում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձեւի ընդունմանը, որը ճանաչում է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը։
Հոլիվուդյան հանրահայտ դերասան Մարկ Ռուֆալոն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:
Իսրայելի բոլոր դեսպանություններն ու հյուպատոսությունները դադարեցրել են աշխատանքը երկրի ֆինանսների նախարարության հետ ԱԳ նախարարության կոնֆլիկտով պայմանավորված գործադուլի պատճառով:
Շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգը հրաժարվել է բնապահպանության ոլորտի մրցանակից՝ հայտարարելով, որ «կլիմայական շարժմանն այլեւս անհրաժեշտ չեն մրցանակներ»։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը միջազգային լրատվամիջոցների գլխագրերում է:
Դոնբասի հակամարտությունն ավարտելը հնարավոր է թեժ փուլի դադարեցումից, մարդկանց հաշտեցումից եւ անվտանգ վերաինտեգրացումից հետո: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Մարիուպոլի Միասնության համաժողովի ընթացքում։
Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Աբուլ Գեյթը հայտարարել է, որ ուշադիր հետեւում է իրադրության զարգացմանը Լիբանանում եւ կոչ է արել պահպանել քաղաքացիական հաշտությունն այս երկրում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մինչ այժմ ՆԱՏՕ-ից պաշտոնական պատասխան չի ստացել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ մայիսին ուղարկված առաջարկությանը:
Հայոց ցեղասպանության եւ Անկարայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ամերիկացի օրենսդիրների որոշումները հակասում են երկու երկրների ռազմավարական հարաբերություններին եւ կվնասեն դրանց:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սեթրֆիլդը կանչվել է արտգործնախարարություն:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կայծակնային արագությամբ հայտնվեց թուրքական լրատվամիջոցների գլխագրերում:
Հայաստանը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունումը, որով հաստատվում է ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Կամերունh արեւմուտքում առնվազն 42 մարդ է զոհվել հորդառատ անձրեւներից ու հեղեղումից առաջացած սողանքի հետեւանքով: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական մամուլին:
ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը հրդեհների վտանգի արտակարգ կարմիր ռեժիմ է հայտարարել Կալիֆոռնիայի հարավ-արեւելքի համար:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Լիբանանի քաղաքական ուժերի առաջնորդներին կոչ է արել նպաստել շուտափույթ երկրի նոր կառավարություն կազմելուն՝ վարչապետ Սաադ Հարիրիի պաշտոնաթողությունից հետո:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը։
System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշմանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև ընդունելու վերաբերյալ:
Պաշտոնական Անկարան դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ նշելով, որ այս որոշումը ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի կառավարության և ժողովրդի համար:
Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի հավակնորդ Ջո Բայդենը ողջունել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: