Բաժիններ՝

Իսպանիայի վարչապետի պաշտոնակատարը խոստացել է, որ Կատալոնիան երբեք անկախ չի լինի

Կատալոնիան երբեք դուրս չի գա Իսպանիայի կազմից: Այդ մասին երկրի կառավարության նախագահի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը հոկտեմբերի 30-ին հայտարարել է Antena 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Կատալոնիայի խնդիրն անկախությունը չէ, որը երբեք չի լինի,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:-Կատալոնիայում գոյակցության խնդիր կա»: «Մենք անկախության համար շարժման ձախողման վկաներն ենք քաղաքական տեսակետից»,-հավելել է Սանչեսը: Նա նաեւ հավաստիացրել է, որ պատրաստ է տարածաշրջանի իշխանությունների հետ երկխոսություն վարել «դեմոկրատական օրինականության շրջանակում»: 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում քվեարկություն է անցկացվել թագավորության կազմից դուրս գալու շուրջ, Մադրիդն ի սկզբանե անօրինական էր համարում այդ հանրաքվեն եւ հրաժարվում էր ճանաչել դրա արդյունքները: Նույն թվականի հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատեց անկախ հանրապետության հռչակման բանաձեւը: Ի պատասխան երկրի իշխանությունները գործի դրեցին Սահմանադրության 155-րդ հոդվածը, որն ավելի վաղ երբեք չի կիրառվել եւ թույլ է տվել սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավարումը:

Կատալոնիայի կառավարությունը շարունակում է պնդել ինքնավար մարզի ինքնորոշման շուրջ հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը: Մադրիդը քանիցս ասել է, որ թույլ չի տա անցկացնել նման հանրահարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս