
Ակտիվիստուհի Գրետա Թունբերգը հրաժարվել է բնապահպանության բնագավառի մրցանակից

Շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգը հրաժարվել է բնապահպանության ոլորտի մրցանակից՝ հայտարարելով, որ «կլիմայական շարժմանն այլեւս անհրաժեշտ չեն մրցանակներ»։
«Մենք այն երկրներից ենք, որոնք հնարավորություն ունեն գործադրելու առավելագույն ջանքեր (շրջակա միջավայրի պաշտպանության համար – խմբ.): Եվ այնուամենայնիվ մեր երկրներն, ըստ էության, ոչինչ չեն անում: Ուստի, քանի դեռ դուք չեք սկսել գործել…, ես գերադասում եմ չընդունել Հյուսիսային խորհրդի Բնապահպանական մրցանակը»,- գրել է Թունբերգը ինստագրամում:
«Մեզ անհրաժեշտ է, որ քաղաքական գործիչներն ու իշխանության գլուխ կանգած մարդիկ սկսեն անսալ արդի առաջավոր գիտությանը»,- հավելել է ակտիվստուհին: Միեւնույն ժամանակ Թունբերգը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային խորհրդին նրա որոշման համար եւ նշել, որ իր համար դա մեծ պատիվ է, հաղորդել է «Ինտերֆաքսը»: