Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձևում․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը։

«Շնորհակալություն ԱՄՆ-ին, ԱՄՆ Կոնգրեսին։ Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձեւում։  Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծանրակշիռ ուղերձ ընդդեմ ժխտողականության: Խորը երախտագիտություն 405 քվեներից յուրաքանչյուրի համար: Լիազորված եմ նոր թափով աշխատելու զանգվածային վայրագությունները աշխարհի ցանկացած վայրում կանխարգելելու համար»,- գրել է Զ. Մնացականյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031