Բաժիններ՝

Կամերունում առնվազն 42 մարդ, այդ թվում՝ 26 երեխա է զոհվել սողանքի հետևանքով. Reuters

Կամերունh արեւմուտքում առնվազն 42 մարդ է զոհվել հորդառատ անձրեւներից ու հեղեղումից առաջացած սողանքի հետեւանքով: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական մամուլին:

Ավելի վաղ AFP-ն հայտնել էր 33 զոհվածի մասին:

«Ցեխահոսքի ու շինությունների բեկորների միջից դուրս էբերվել 42 մարդու մարմին, որոնց թվում կա 26 երեխա»,- Reuters-ը մեջբերել է տեղի CRTV հեռուստաալիքի հաղորդումը:

Ինչպես նշել է Արեւմտյան տարածաշրջանի նահանգապետ Ավա Ֆոնկա Ավգուստինը, սողանքը տեղի է ունեցել Բամունգում բնակավայրում: Նրա խոսքով՝ ավերվել է ավելի քան 20 տուն: Կամերունի իշխանությունները փրկարարների ու զինվորական ստորբաժանումներ են ուղարկել աղետի շրջան՝ պաշտպանելու եւ օգնություն ցուցաբերելու հեղեղումից տուժած բնակչությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս