Թուրքիայի համար Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը առոչինչ է. Թուրքիայի ԱԳՆ

Պաշտոնական Անկարան դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ նշելով, որ այս որոշումը ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի կառավարության և ժողովրդի համար:

Քվեարկությունից րոպեներ անց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը կապելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ:

«Նրանք, որոնց ծրագրերը ձախողվել էին, դիմում են հնաոճ բանաձևերի օգնությանը: Այն շրջանակները, որոնք հավատում են, թե այս կերպ կարող են վրեժ լուծել՝ սխալվում են: Պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու այս ամոթալի որոշումն առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»,- գրել է Չավուշօղլուն:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031