Բաժիններ՝

Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Լիբանանի քաղաքական ուժերի առաջնորդներին կոչ է արել նպաստել շուտափույթ երկրի նոր կառավարություն կազմելուն՝ վարչապետ Սաադ Հարիրիի պաշտոնաթողությունից հետո: Այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 29-ին տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Վարչապետ Հարիրիի պաշտոնաթողության լույսով Միացյալ Նահանգները Լիբանանի քաղաքական առաջնորդներին կոչ է անում շտապ կարգով նպաստել նոր կառավարություն կազմելուն, որը կկարողանա կառուցել կայուն, բարգավաճող եւ անվտանգ Լիբանան, որտեղ կապահովվեն նրա բոլոր քաղաքացիների կարիքները»,- ընդգծել է Փոմպեն:

Հոկտեմբերի 29-ին Հարիրին հանրապետության նախագահ Միշել Աունին խնդրագիր է ներկայացրել կոալիցիոն կաբինետի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այդ որոշումն ընդունվել է հոկտեմբերի 17-ից շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, որոնք կազմալուծել են Լիբանանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս