Բաժիններ՝

Կալիֆոռնիայի հարավ-արևելքում հրդեհների վտանգի արտակարգ ռեժիմ են հայտարարել

ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը հրդեհների վտանգի արտակարգ կարմիր ռեժիմ է հայտարարել Կալիֆոռնիայի հարավ-արեւելքի համար: Բնական հրդեհներին այդքան նպաստող եղանակային պայմաններ չեն դիտվել նորագույն պատմության ընթացքում», ասված է նախազգուշացման մեջ, որը հոկտեմբերի 29-ին զետեղվել է ծառայության կայքում։ «Ցանկացած բռնկում սրընթաց կտարածվի»,- նախազգուշացրել է ծառայությունը:

Բարդ եղանակային պայմաններ են սպասվում Նեւադայի նահանգի հարավում եւ Արիզոնայի նահանգի հյուսիս-արեւմուտքում:

Կալիֆոռնիայի հյուսիսի եւ հարավի տարածքում մոլեգնում են տասը խոշոր բնական հրդեհներ: Արտակարգ դրության ռեժիմ է սահվանված նահանգի ամբողջ տարածքում: Հուժկու հրդեհ է մոլեգնում Սան Ֆրանցիսկո քաղաքից հյուսիս ընկած շրջանում:

Ինչպես հոկտեմբերի 29-ին հայտնել է նահանգի հրշեջ պահպանության դեպարտամենտը, կրակն ընդհանուր առմամբ ճարակել է 30,519 հազար հեկտար, այրվել է 124 շենք, այդ թվում՝ 57 բնակելի տուն: Շրջաններից, որոնց սպառնում է կրակը, տարահանվել է ընդհանուր առմամբ 156 հազար մարդ: Առայժմ հրշեջներին հաջողվել է կրակը մարել տարածքի 15 տոկոսը կազմող մասում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս