![](/banners/BeFunky-design.jpg)
«Արտերկրում կորոնավիրուսից մահացած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 32-ի». Չավուշօղլու
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/chavushoxlu-1.jpg)
Արտասահմանում կորոնավիրուսից մահացած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 32-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջնակներում երկրի ներսում ու արտերկրում Անկարայի ձեռնարկած միջոցառումների թեմայով տված ասուլիսի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Արտերկրում կորոնավիրուսից մահացած մեր քաղաքացիների մի մասի ընտանիքները ցանկանում են մահացածների դիերը տեղափոխել Թուրքիա: Այս պահին սովորական թռիչքներ չկան, բայց բեռնափոխադրման թռիչքներ ունենք: Անհրաժեշտ օգնությունը ցույց ենք տալիս»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը:
Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ 8 տարբեր երկրներում սովորող 2.721 թուրք ուսանողները հատուկ չվերթներով տեղափոխվել են Թուրքիա: Նա տեղեկացրել է նաև, որ Թուրքիա վերադարձած ուսանողները մեկուսացվում են 14-օրյա ժամկետով։