
Իրանի տարածքում ուղևորությունները կարգելվեն. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Իրանի իշխանությունները երկրի տարածքով ուղևորությունները կարգելեն ՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Այս մասին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Իրանի նախագահն այսօր հրաման է արձակել այն մասին, որ ուղևորություններն ու քաղաքներից դուրս գալը կարգելվի»,-նշել է Ալի Ռաբիին:
Իրանում կորոնավիրուսի վարակվածության դեպքերի թիվը մոտենում է 25 հազարի: Մահացել է 1934 մարդ: