Բաժիններ՝

Ստամբուլում բռնի կերպով դիմակ հագցնելու ու գլխին ախտահանիչ լցնելու համար քրգործ է հարուցվել

Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքի Բաղջըլար թաղամասում փողոց դուրս եկած մի տարեց տղամարդու քաղաքացիներից մեկը ստիպողաբար դիմակ է հագցրել, ապա նրա գլխին լցրել այդ երկրում հայտնի Քոլոնիա ախտահանիչ հեղուկ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Քաղաքացի Օ.Ք.-ի արարքը նկարահանվել է, ապա տեսանյութը տեղադրվել է սոցցանցերում, որտեղ արժանացել է օգտատերերի քննադատություններին: Դրանից հետո դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել, ինչի շրջանակներում արարքի հեղինակը ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ամբողջ տարածքում մարտի 22-ից սկսած փողոց դուրս գալու արգելք է սահմանված 65 տարեկանից բարձր ու քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031