ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն թատրոն գնալը նրա համար դեռևս դժվար է:
Իսպանիայում առնվազն երեք մարդ է զոհվել անբարենպաստ եղանակի պատճառով, որն ուղեկցվում է քամու ուժգին պոռթկումներով եւ ձյան տեղումներով:
Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կոչ է արել երկրի իշխանություններին՝ շտապ կատարել Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու իրենց պարտավորությունները:
Հունվարի 20-ին կյանքի 73-րդ տարում մահացել է Չեխիայի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) նախագահ Յարոսլավ Կուբերան:
BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի գլխավոր տնօրեն Թոնի Հոլլը պաշտոնաթող է լինում:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկել է Յուրի Չայկային ազատել գլխավոր դատախազի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Ռուսաստանի Պերմ քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել ջերմամուղի ճեղքվածքից եւ հինգ մարդու զոհվելուց հետո դրա վթարի վերացման համար:
Իրանի իշխանություններն Ուկրաինային տեղեկատվություն կփոխանցեն Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական հանրանավի ինքնագրիչներից: Այդ մասին հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներուժը պետք է կատարելագործել աշխարհում տիրող բարդ ռազմաքաղաքական իրադրության կապակցությամբ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն սկսելն արդեն դրական արդյունքներ է տալիս։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունվարի 20-ին հայտարարել է, որ Լիբիայի իրադրության կարգավորմանը նվիրված խորհրդաժողովի մասնակիցներին, որը նախօրյակին տեղի Է ունեցել Բեռլինում, հաջողվեց կանխել հակամարտության սաստկացումն այդ երկրում։
Թեհրանը հանձնառու է մնում միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) եւ չհիմնավորված է հաարում «եվրաեռյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) պահանջները իրանական կողմին:
Իրանի ճանապարհների ու քաղաքների զարգացման նախարար Մոհամադ Էսլամին ուղեւորվում է Կիեւ, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կփոխանցի Թեհրանի մերձակայքում ուկրատինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նամակը:
Ինդոնեզիայի Սումատրա կղզում առնվազն ինը մարդ է զոհվել, եւս 17-ը՝ վիրավորվել կախովի կամրջի փլվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։
Հարավային Կորեայում հաստատվել է թոքաբորբի առաջին դեպքը, որի պատճառը դարձել է կորոնավիրուսի նախկինում անհայտ տեսակը: Ինչպես հայտնել է «Ռյոնհապ»-ը, այդ մասին հայտարարել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կորեական կենտրոնում։
Սպիտակ տունը պլանավորում է խստացնել այցագրերի տրման կանոններն օտարերկրացի այն կանանց համար, որոնք ԱՄՆ են ժամանում ծննդաբերելու երեխաներ, որպեսզի վերջիններս ինքնաբերաբար ամերիկյան քաղաքացիություն ստանան:
Թուրքիայի համախառն արտաքին պարտքի չափը 1989թ․-ից ամեն եռամսյակը մեկ հրապարակվում է Գանձապետարանի և ֆինանսների նախարարության կայքում:
Երգչուհի Հասմիկ Պապյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ միջադեպի վերաբերյալ գերմանացի երգչի գրառմանը՝ շնորհակալություն հայտնելով նրան:
Չինաստանի բնակչության թվաքանակը, առանց Հոնկոնգ, Մակաո եւ Թայվան հատուկ վարչական շրջանների, 2019 թվականի վերջին ավելացել է 4,67 միլիոնով՝ գերազանցելով 1,4 միլիարդը:
Alphabet հոլդինգը, որին պատկանում է Google ընկերությունը, հասել է 1 տրլն դոլար կապիտալիզացիայի:
Ժամեր առաջ ցուցարարները բողոքի ակցիաներ են իրականացրել Հոնկոնգի տարբեր հատվածներում։
ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բացատրել է, թե ինչու է ընդունվել երկրի նախարարների կաբինետի հրաժարականի մասին որոշումը. դա կապված է ինչպես ՌԴ նախագահի համար քաղաքական համակարգի նորացման շրջանակում որոշումներն առանց որևէ այլ գործոնների, ներառյալ՝ կառավարության գործոնի հետ կապված զգուշավորության քննարկելու և ընդունելու հնարավորություն ապահովելու անհրաժեշտությամբ, այնպես էլ կառավարության ներկայիս կազմի աշխատանքի տևողության հետ։
Գերմանիայի բնակչության թվաքանակը 2019 թվականի արդյունքներով կազմել է 83,2 միլիոն՝ նորացնելով ռեկորդը: Այդ մասին վկայում են վիճակագրության դաշնային բյուրոյի տվյալները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարդկության համար գերակայությունների թվում ներառել է բնակչության պաշտպանությունն անառողջ սննդակարգից:
Ավստրալիա ուղեւորություններ պլանավորող արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 10-20 տոկոսով կրճատվել է երկրում մոլեգնող բնական հրդեհների պատճառով:
Versace իտալական նորաձեւության տունը LAV կազմակերպությունից կենդանիների իրավունքների պաշտպանների ճնշման ներքո հրաժարվել է կենգուրուի կաշվի օգտագործումից իր հավաքածուները պատրաստելիս։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է իր կնոջ Միշել Օբամայի ծննդյան օրը՝ սոցիալական ցանցում հրապարակելով հետաքրքիր լուսանկարներ:
Չինաստանը 2019 թվականի արդյունքներով պահպանել է աշխարհի՝ մեծությամբ երկրորդ տնտեսության կարգավիճակը:
Անհայտ հիվանդությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մաի-Նդոմբե գավառում 5 մարդու կյանք է խլել:
Տարածաշրջանային խաղացողները պետք է հարգեն Իրաքի սուվերենությունը և չխախտեն այն: