Բաժիններ՝

Ճապոնիայի նոր վարչապետն ԱՄՆ-ի հետ դաշինքը հռչակել է իր արտաքին քաղաքականության հիմքը

Ճապոնիայի նոր վարչապետ Յոսիհիդե Սուգան ԱՄՆ-ի հետ դաշինքը համարում է իր արտաքին քաղաքականության հիմքը եւ մտադիր է, հենվելով դրա վրա, զարգացնել հարաբերությունները հարակից տարածաշրջանի երկրների հետ: Նա այդ մասին հայտարարել է հոկտեմբերի 26-ին խորհրդարանում իր առաջին ծրագրային ճառի ընթացքում, որը հեռարձակել է ազգային հանրային հեռուստատեսությունը:

«ԱՄՆ-ի հետ դաշինքը մեր դիվանագիտության եւ անվտանգության ապահովման ոլորտում քաղաքականության գլխավոր առանցքն է,- ասել է վարչապետը:- Դա կդառնա խաղաղության, բարգավաճման եւ ազատության հիմքը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:

Որպես իր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակ վարչապետ Սուգան նշել է «օրենքի տիրապետության վրա հիմված ազատ եւ բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կառուցումն այն երկրների հետ համագործակցությամբ, որոնք ընդհանուր նպատակներ են բաժանում մեզ հետ»: Այդ կատեգորիային, բացի ԱՄՆ-ից, նա դասել է Հարավ – աերեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրները, Ավստրալիան, Հնդկաստանը, ինչպես նաեւ Եվրամության անդամները: Վարչապետը ՉԺՀ-ի հետ հարաբերությունները համարել է չափազանց կարեւոր տարածաշրջանի եւ ամբողջ համաշխարհային հանրակցության համար:

«Օգտագործելով բարձր մակարդակի շփումները,- նշել է նա,- մենք կհամագործակցենք Չինաստանի հետ ընդհանուր խնդիրների շուրջը եւ միեւնույն ժամանակ նրա հետ հարաբերություններում կպաշտպանենեք այն, ինչ հարկ է պաշտպանել»:

Ավելի վաղ Տոկիոն բազմիցս մեղադրել է Պեկինին նրա ռազմական ծրագրերի անթափանցիկության հարցում եւ բողոքներ է հայտնել Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների նկատմամբ նկրտումների դեմ, որոնք գտնվում են Տոկիոյի վերահսկողությման ներքո: Իր ճառում Ճապոնիայի վարչապետը նաեւ պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպելու ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ առանց նախնական պայմանների: Սակայն ըստ որում Սուգան ընդգծել է այն խնդիրները լուծելու անհրաժեշտությունը, որոնք կապված են, մասնավորապես, Փհենյանի հրթիռա-միջուկային ծրագրի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս