Անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա, տուժածներ չկան:
Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Թուրքիան շարունակում են քննարկել սիրիական խնդրի կարգավորումը: Քառյակի ձեւաչափը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը մեղադրել է Միացյալ Նահանգներին Իրանում պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ:
Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում աճող լարվածությունը մեծ չափով կապվում է Թուրքիայում անազատության մեջ գտնվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի անվան հետ։
Նիկոլյա Հայոսի խոսքով՝ նախորդ իշխանությունների վարած բանակցությունների վերաբերյալ վարչապետի պնդումը փոքր-ինչ անհասկանալի է, քանի որ նախորդ իշխանությունները այնուամենայնիվ հողեր և դիրքեր չեն զիջել կարգավորման գործընթացում: «Պնդումը, որ տարածքներ զիջելու պատրաստ են եղել նախորդ իշխանությունները, ճիշտ է, բայց դա փաստաթղթերում կա, լինելու է նաև այն փաստաթղթում, որը կբանակցի նոր իշխանությունը»:
Վերջին օրերին Լիբանանից շուրջ 140 փախստական է վերադարձել Սիրիա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի »-ն՝ վկայակոչելով Փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնի տեղեկագիրը:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանը մեղադրում է նախագահ Թրամփին իրեն լռեցնելու փորձերի մեջ, երբ ինքը հայտարարում է, որ կապ է եղել Թրամփի ընտրարշավի թիմի ու Մոսկվայի միջեւ:
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը երկրում խորացող ֆինանսա- տնտեսական խնդիրների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։
Իրաքյան Քուրդիստանում «Աշխարհի մահմեդական գիտնականների միության» ներկայացուցիչ և մահմեդական հոգևորական Ահմեդ Փենջևենին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ տնտեսական պատերազմ է սկսել։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր գլխավորած երկիրը հանդիսանում է ժողովրդավարական պետություն և այնտեղ դիկտատուրա հնարավոր չէ: Այդ մասին Լուկաշենկոն հայտարարել է նոր կառավարության նշանակման շրջանակներում:
«Մենք հասանք նրան, որ միջազգային հանրությունը և Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով։ Սա մեծ ձեռքբերում է և չի կարելի կորցնել»։
Միացյալ Նահանգների հատուկ դատախազ, վերջին նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործը հետաքննող Ռոբերտ Մյուլերն առաջարկել է մինչև 6-ամսյա ազատազրկման դատապարտել նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսին:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները Լվովում տեղի ունեցած հորդառատ անձրևից փրկել են 22 քաղաքացու: Քաղաքում շարունակվում են բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է ավստրիական Գրաց քաղաք, որտեղ մասնակցելու է երկրի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլի հարսանեկան արարողությանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխել է կառավարության ղեկավար կազմը:
Փրկարարները Ջենովայում կամրջի փլատակների տակ հայտնաբերել են ևս մեկ մարդու դի. այդպիսով՝ զոհերի թիվը հասել է 42-ի:
Թուրքիան տնտեսական ճնշումների պատճառով մտադիր չէ փոխել իր կուրսը:
Ութսուն տարեկան հասակում կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը:
Իտալիայի Ջենովա քաղաքում կամրջի փլուզումից զոհվածների թիվը հասել է 41-ի:
Օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Լեհաստանում շրջվել է ուղևորատար ավտոբուս, որում եղել են ուկրաինացի զբոսաշրջիկներ. երեք մարդ զոհվել է, 51-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Օգոստոսի 17-ի առավոտյան Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն և Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը մեկնել են Մոսկվա։
Վանի նահանգում ուժայինները շարունակում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն մեղադրանքներին, թե «ինքը եկել է հող հանձնելու»:
«Միայն իշխանության հետ աշխատելու վտանգն այն է, որ իշխանություններն ինչ-որ պահից սկսում են Մոսկվայի հետ հարաբերությունների մենաշնորհայնությունն օգտագործել հենց Մոսկվայի դեմ ինչ-ինչ որոշումներ կայացնելիս»:
Չինաստանի Հունանի նահանգի Դունցզյանհուի ջրամբարի գեղատեսիլ շրջանում սելֆի անելու զբոսաշրջիկի փորձի պատճառով փլվել է կամուրջը:
Օգոստոսի 16-ին կայացած Թրամփ-Պուտին առաջին պաշտոնական հանդիպումից հետո, երբ հնարավոր եղավ խոսել հանրային մակարդակում երկխոսության վերամեկնարկի մասին, ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում կրկին լարվածություն է նկատվում:
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին արդիականացված մարտական տեխնիկա է կուտակում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին։
Որպեսզի ամռանը անձրեւ տեղա, Մեքսիկայում պահպանում են հին ավանդույթը. հարկավոր է յագուարի (ամերիկյան հովազ) կերպարանք առնել եւ շքերթի դուրս գալ յագուար-աստծու պատվին: