
Բաքվում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը. կքննարկվի նաև ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարումը

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հայտնում է Minval.az կայքը՝ հղում անելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: