Բաժիններ՝

Ուկրաինան ռազմական դրություն է սահմանում երկրի ամբողջ տարածքում․ Զելենսկին քաղաքացիներին կոչ է արել պահպանել հանգստություն և մնալ տանը

Ուկրաինայի իշխանությունները ռազմական դրություն են սահմանում պետության ամբողջ տարածքում: Փետրվարի 24-ին այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Մենք ռազմական դություն ենք սահմանում երկրի ամբողջ տարածքում»,- ասել է պետության ղեկավարն իր Telegram-ալիք-ում զետեղված տեսագությունում:

Ռուսաստանյան զորքերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին, հայտարարել է Զելենսկին:

«Ռուսաստանը հարվածներ է հասցրել մեր ռազմական ենթակառուցվածքին եւ մեր սահմանապահներին, սահմանապահ ջոկատներին: Ուկրաինայի շատ քաղաքներում լսվել են պայթյուններ»,- ասել է պետության ղեկավարը: Զելենսկին քաղաքացիներին կոչ է արել պահպանելու հանգստություն եւ մնալու տանը: Նա հայտնել է, որ փետրվարի 24-ին հեռախոսազրույց է վարել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ:

Այդ նույն ժամանակ Ուկրաինայի ԱԳՆ-ի ղեկավար Դմիտրի Կուլեբան համաշխարհային հանարկացությանը կոչ է արել անհապաղ «ավերիչ պատժամիջոցներ» սահմանելու Ռուսաստանի դեմ:

Նա նաեւ հորդորել է Ուկրաինային տրամարդել ֆինանսական, հումանիտար օգնություն եւ զենք: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում է ռազմական ենթակառուցվածքը: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հավաստիացրել են գերատեսչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս