Չինաստանում հազարից ավելի զինվորականներ ու հրշեջներ են փորձում մարել երկրի հարավ-արեւմուտքի Սիչուանի նահանգում վերսկսված անտառային հրդեհները, որոնք արդեն 30 մարդու կյանք են խլել:
ԱՄՆ-ի American Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ Boeing-737 MAX ինքնաթիռների օգտագործումից հրաժարվելու ժամկետը երկարաձգում է մինչեւ հունիսի 5-ը՝ ավելի վաղ պլանավորված ապրիլի 24-ի փոխարեն։
Լատվիայի Ադաժի զինափորձարանում ապրիլի 8-ին սկսվել են Iron Spread 2019 զորավարժությունները Բալթյան երկրներում տեղաբաշխված ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայության մարտական խմբերի զինծառայողների եւ ռազմական տեխնիկայի մասնակցությամբ:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենը թողնում է իր պաշտոնը:
Հոնկոնգի Cathay Dragon ավիաընկերության ինքնաթիռն ապրիլի 8-ին վթարային վայրէջք է կատարել Թայվանում՝ շարժիչում առաջացած ծխի պատճառով:
ԱՄՆ-ը ֆելդմարշալ Խալիֆա Խավթարի՝ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) ստորաբաժանումներին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարձակումը Տրիպոլիի վրա:
Մոտ մեկ տարի առաջ դպրոցից դուրս է եկել 13-ամյա Աչին։ Նա հիշում է, թե որքան լավ էր սովորելն ու համադասարանցիների հետ խաղալը։ Նա երազում է վերադառնալ այնտեղ, որտեղ մաթեմատիկա, բնագիտություն և այլ առարկաներ էր անցնում, ընկերների հետ ֆուտբոլ խաղում։ Այսօր նա տնից գրեթե դուրս չի գալիս, մորն է օգնում որպես ավագ որդի։ Հասակակից հարևանների հետ չի շփվում։
«Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները նախազգուշացնող ազդակ դարձան Թուրքիայի Կառավարության համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Սիրիայի արդյունաբերությունը որակյալ մասնագետների խիստ կարիք ունի, աշխատանքի շուկայում նրանց բացակայությունը գլխավոր խոչընդոտն է արտադրության վերականգնման ճանապարհին:
2018 թվականին շուրջ 113 միլիոն մարդ աշխարհի 53 երկրում պարենի սուր կարիք է զգացել:
Վրաստանը Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցնում կալանավորների թվաքանակով:
Թուրքական «Ajans Press» լրատվական գործակալությունը սոցհարցում է իրականացրել Թուրքիայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե որն է երջանկության հիմնական աղբյուրը։
«Բանակցություններում իր հնարավորությունների նեղացող «միջանցքը» հայկական կողմը փորձում է հավասարակշռել նման կոշտ հռետորաբանությամբ»,- ասում է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:
Վրաստանում այս տարվա հունվար – մարտին 2880 մարդ է հիվանդացել կարմրուկով:
Թուրքիայի Ոստիկանական ակադեմիան երկրում կանանց դեմ իրականացվող հանցագործությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Զեկույցի համաձայն՝ 2016-2018թթ․ ընթացքում Թուրքիայում սպանվել է 932 իգական սեռի քաղաքացի։ Ընդ որում, արձանագրվել է, որ թե սպանվածների, թե հանցագործների 46 տոկոսն ունեցել են միայն տարրական կրթություն։
ԱՄՆ-ի 20 նահանգների իշխանությունները դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ կապված Մեքսիկայի սահմանին պատի կառուցման հետ:
Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել է երկու մարդ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին՝ նշելով, որ Արցախի և Ադրբեջանի իշխանություններն արմատապես հակադիր մոտեցումներ ունեն փախտականների և տեղահանված անձանց խնդրի հանդեպ Եթե Բաքուն փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցը դիտարկում էր գլխավորապես որպես քաղաքական կամ քարոզչական ինչ-որ դիվիդենտներ ստանալու գործիք, ապա Արցախում փախստականների խնդիրն ընկալել են որպես մարդասիրական խնդիր և հակամարտության ողջ ընթացքում ջանացել են թեթևացնել փախստականների և ներքին տեղահանվածների կացությունը։
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունն աշխատում է ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու վրա եւ հատուկ հետազոտություն Է պատրաստում դրա համար:
ԱՊՀ-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարները մայիսի 5-ին հանդիպում կանցկացնեն Ռուսաստանում:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ներկայում չկա պատճառ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հերթական հետաձգման համար:
Իրանում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել է 70-ը:
Սեւ ծովում ապրիլի 5-ին սկսվել են Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների Sea Shield («Ծովային վահան-2019») համատեղ զորավարժությունները:
Վրաստանը պետք է օգտվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց, որպեսզի առաջ շարժվի իր ինտեգրացման հարցում, որը տանում է Եվրամիությանն անդամակցելուն:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 8-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնեն ռուս-թուրքական գործարար շրջանների ներկայացուցիչների հետ:
Կրեմլում դրական են գնահատել ռազմական ծախսերը կրճատելու շուրջ համաձայնության գալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը։
«Իրականության մեջ ինձ համար ևս մեկ անգամ ապացուցվեց այն, ինչ մինչ հանդիպումն ասել էի` ոչ մի յուրահատուկ բան չեմ սպասում»,- ասաց Թևւան Պողոսյանը՝ անդրադառնալով Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Հարավային Կորեայի կառավարությունն ապրիլի 5-ին երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել խոշոր հրդեհների պատճառով, որոնք ընդգրկել են հինգ քաղաք եւ երկրի հյուսիսարեւելյան առափնյա շրջանները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությանը խնդրել է ԵՄ-ից թագավորության դուրս գալը հետաձգել մինչեւ հունիսի 30-ը:
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին սպառնացել է հրաժարվել նավթ վաճառքի դոլարային հաշվարկներից, եթե Վաշինգտոնն ընդունի NOPEC (No Oil Producing and Exporting Cartels Act) հակակարտելային օրենքը, որը Միացյալ Նահանգների կառավարությանը թույլ կտա դատարաններում հակամենատիրական հայցեր հարուցել ՕՊԷՔ-ի անդամ երկրների նկատմամբ: